Երբեք չեն դժգոհում կյանքից, լուռ աշխատում են. կարծում եմ՝ շատ բան կարող ենք սովորել իրենցից. Պեկինում կրթությունը շարունակող Անի Պետրոսյան

09/11/2019 15:14

Երբեք չեն դժգոհում կյանքից, լուռ աշխատում են. կարծում եմ՝ շատ բան կարող ենք սովորել իրենցից. Պեկինում կրթությունը շարունակող Անի Պետրոսյան


«Երազում էի ճամփորդել, սովորել տարբեր լեզուներ,ապրել ու ծանոթանալ ուրիշ մշակույթներին»

«Երազանքը Հայաստանից դուրս» շարքի շրջանակում Aysor.am-ն այս անգամ զրուցել է Անի Պետրոսյանի հետ: Անին կամավորական աշխատանքի է մեկնել Լատվիա 2016 թվականին, որից հետո որոշել է կրթությունը շարունակել արտերկրում:

Մինչ կամավորական աշխատանքի մեկնելն Անին աշխատել է որպես լրագրող, թղթակցել մի քանի կայքերի։

Համոզված էի, որ կյանքում մենք շատ ավելին կարող ենք տեսնել, փորձել ու ապրել, եթե ճամփորդենք

 

Կամավորական աշխատանքի մեկնելու պատճառները տարբեր էին, բայց ամենից շատ Անին ցանկություն ուներ մի նոր բան բացահայտելու:

«Երազում էի ճամփորդել, սովորել տարբեր լեզուներ, ապրել ու ծանոթանալ ուրիշ մշակույթներին։

Համոզված էի, որ կյանքում մենք շատ ավելին կարող ենք տեսնել, փորձել ու ապրել, եթե ճամփորդենք։ Ընդ որում, անպայման չէ` Եվրոպայում։ Ցանկացած նոր վայր մեզ նոր բան է սովորեցնում», - պատմում է զրուցակիցս։  

Լատվիայում՝ որպես կամավոր, Անին աշխատել է մանկական զարգացման կենտրոնում, ինչպես նաև մեծահասակներին անգլերեն է դասավանդել:

«Իմ ընկերներից մեկն արդեն մեկնել էր Լատվիա՝ նույն կազմակերպության հրավերով։ Երբ նոր կամավորի կարիք եղավ, ինձ հարցրեց, ուզո՞ւմ եմ, թե՞՝ ոչ։ Ես միանգամից համաձայնեցի»:

Հասկացա, թե ինչքան կարևոր է դադար առնել, կտրվել քո աշխարհից ինչ-որ ժամանակով

Լատվիայում Անիին շատ բան էր գրավում՝ բնությունը, մարդիկ, ուտելիքները…

«Լատվիան հրաշալի բնություն ունի։ Շատ էի սիրում մենակ գնալ քաղաքից դուրս։ Մարդիկ բավական ջերմ են ու հարգալից։ Ամենահրաշալին այն էր, որ այնտեղից առանց դժվարության կարող էի ճամփորդել դեպի տարբեր երկրներ», - պատմում է Անին՝ նշելով, որ այս ընթացում իր համար բացահայտել է մերձբալթյան երկրների գեղեցկությունը, ճամփորդել տարբեր երկրներում ու ձեռք բերել լավ ընկերներ։

Անին նշում է՝ բոլորից հեռու ժամանակահատվածը հրաշալի հնարավորություն է տալիս քեզ բացահայտել այլ տեսանկյունից ու կտրվել ծանոթ աշխարհից:

«Հասկացա, թե ինչքան կարևոր է դադար առնել, կտրվել քո աշխարհից ինչ-որ ժամանակով։ Քանի որ աշխատում էի և՛ երեխաների, և՛ մեծահասակների հետ, համոզվեցի, որ կարող եմ ընկերանալ տարբեր տարիքի մարդկանց հետ»։

Կամավորական աշխատանի մասին խոսելիս՝ բացասական կողմեր Անին դժվարանում է նշել, միակ դժվարությունը հարազատներից հեռու լինելն էր:

«Լատվիան իդեալական էր։ Պարզապես կարոտում էի Հայաստանը»։

Գերմանիայում ապրելու ընթացքում հասկացա, որ ուզում եմ Եվրոպայում շարունակել կրթությունս

Կամավորական աշխատանքը վերջացնելուց հետո Անին չշտապեց Հայաստան վերադառնալ: Լատվիայում Անին ձեռք էր բերել մի շարք գերմանացի ընկերներ, որոնց հետ հաղորդակցման ընթացքում ցանկություն էր առաջացել գերմաներեն սովորելու, հետո Անին սկսեց մտածել Գերմանիայում կրթությունը շարունակելու մասին: Զրուցակիցս սկսեց ծրագրեր փնտրել Գերմանիա տեղափոխվելու համար, սկզբում լեզուն սովորելու նպատակով, այնուհետ՝ ընդունվեց համալսարան:

«Ընկերներիցս մեկը խորհուրդ տվեց «Au pair» ծրագիրը, որը բավական տարածված է եվրոպացի երիտասարդների շրջանում։ Ծրագրի իմաստն է ապրել Գերմանիայում քեզ հյուրընկալող ընտանիքում, ծանոթանալ իրենց մշակույթին, ճամփորդել ու, եթե ունես ցանկություն, սովորել լեզուն։ Իմ նպատակը լեզուն սովորելն էր ու բավական մոտիվացված էի։

Գերմանիայում ապրելու ընթացքում հասկացա, որ ուզում եմ Եվրոպայում շարունակել կրթությունս։ Կարճ ժամանակ անց դիմեցի Ֆրիդրիխ Ալեքսանդրի Էրլանգեն-Նյուրեմբերգի համալսարան ու ընդունվեցի։ Ծրագիրը մագիստրոսական է, կոչվում է «Որոշում Կայացնելու Ստանդարտները Տարբեր Մշակույթներում»: Այն ընդգրկված է Բավարիայի Էլիտար Կրթական Ծրագրերի ցանկում։ Սա նոր ուղղություն է ու բավական հետաքրքիր։ Ուսումնասիրում ենք որոշում կայացնելու տարբեր տեսություններ ու հիմնական շեշտը դրվում է չինական մշակույթի վրա», - պատմում է զրուցակից:  

Անգամ եթե նպատակները հստակ չեն, միշտ պետք է հմտություններ ձեռք բերել։ Երբեք չգիտեք՝ որտեղ կունենաք դրանց կարիքը

Շատերի համար երազանք է թվում արտերկրում կրթություն ստանալը, իսկ Գերմանիան հատկապես գրավիչ է, քանի որ այստեղ կրթությունն անվճար է: Սա տարածվում է նաև դրսից եկած ուսանողների վրա, մինչդեռ համալսարան ընդունվելու համար անհրաժեշտ է մեծ գումար ունենալ հաշվեհամարին, ինչը կարող է երաշխիք լինել առ այն, որ կարող ես ապրել Գերմանիայում, այլապես կարող ես մեծ դժվարությունների առաջ կանգնել վիզա ստանալու հարցում:

Անգամ երբ արդեն ստացել եք վիզա և ընդունվել համալսարան, պետք է գիտացել, որ դժվարությունները դեռ առջևում են: Զրուցակիցս պատմում է, որ թեև այստեղ կրթությանը բավականին շատ ժամանակ պետք է տրամադրել, բայց, միևնույն ժամանակ, անհրաժեշտ է աշխատել այստեղ ապրուստը հոգալու համար:

«Քանի որ Գերմանիայում կյանքը բավական թանկ է, ուսման ընթացքում շատ ուսանողներ աշխատում են։ Շաբաթական առավելագույնը 20 ժամ կարող ենք աշխատել։ Ես նույնպես աշխատում էի։ Բայց դա ուսմանը շատ է խոչընդոտում։ Մեր կրթական ծրագրերը բավական շատ ժամանակ են պահանջում։ Բայց անհնար ոչինչ չկա, ու եթե դա ինչ-որ կարևոր նպատակի համար է, պետք է առավելագույնն անել», - ասում է Անին։

Զուգահեռներ անցկանելով Հայաստանի և Գերմանիայի կրթական համակրգերի միջև՝ Անին նշում է, որ կրթական չափանիշներն այստեղ շատ տարբեր են:  

«Սա հաճախ դժվարություններ կարող է առաջացնել ուսման ընթացքում։ Բայց ինձ հենց դժվարություններն են հետաքրքիր», - պատմում է զրուցակիցս։

Միևնույն ժամանակ, Անին նշում է, որ Հայաստանում ևս կրթությունը դրական կողմեր ունի ու ցանկության դեպքում կարելի է նաև Հայաստանում որակյալ կրթություն ստանալ:

«Մարդը ինքը պիտի աշխատի իր վրա, ստանա նոր գիտելիքներ։ Մեր օրերում շատ ռեսուրսներ կան, կարելի է օնլայն կուրսեր ստանալ աշխարհի լավագույն համալսարաններից՝ առանց երկիրը լքելու»։

Անին նաև պատմում է, թե ինչպես կարելի է առանց երկիրը լքելու սկսել որակյալ կրթություն ստանալ: Առաջին ու ամենակարևոր քայլերն, ըստ զրուցակցիս, լեզուներ սովորելն է:

«Սկսել անգլերենից ու, եթե հնարավոր է, սովորել մի քանի օտար լեզու։ Տարբեր համակարգչային հմտություններ իմանալը ևս կարևոր է, օրինակ՝ տվյալների վիզուալացում և այլն։ Ցանկացած նոր գիտելիք ու հմտություն մի նոր դուռ կարող է բացել։ Անգամ եթե նպատակները հստակ չեն, միշտ պետք է հմտություններ ձեռք բերել։ Երբեք չգիտեք, թե որտեղ կունենաք դրանց կարիքը։ Պետք չէ մտածել, որ դա ժամանակի կորուստ է», - անկեղծանում է Անին:

Չինացիների աշխատելաոճը ինձ շատ է դուր գալիս. ամեն ինչից աղմուկ չեն բարձրացնում

Անին այս պահին ուսումը շարունակում է Պեկինում: Մագիստրոսական ծրագրի շրջանակներում պահանջվում է մեկ կիսամյակ սովորել Պեկինի Համալսարանում, որտեղ ուսանողները ծանոթանում են Չինաստանի մշակույթին, սովորում լեզուն, ու ինչպես Անին է նշում՝ հնարավորություն ստանում սովորել աշխարհի լավագույն համալսարաններից մեկում։

«Պեկինի համալսարանում ևս ուսման որակը բավական բարձր է։ Ծրագիրը թարմ է ու հետաքրքիր։ Իսկ Պեկինը՝ որպես քաղաք, հրաշալի վայր է։ Արժե այստեղ գոնե մի քանի ամիս ապրել։ Մեր համալսարանի տարածքը հեքիաթային է, այն բավականին հայտնի զբոսաշրջային վայր է։ Նաև սնունդն եմ շատ սիրում։ Առաջին մի ամիսն ամեն օր նոր ուտեստ էի փորձում ու անպայման նկարում էի, որ հաջորդ օրը ուրիշ բան փորձեմ:

Ժամանակն այստեղ շատ արագ է անցնում։ Քանի որ ընդգրկված եմ Պեկինի Համալսարանի Միջազգային կապերի բաժնում՝ որպես լրագրող, ամեն շաբաթ մասնակցում եմ տարբեր միջոցառումների ու ավելի մոտիկից ծանոթանում Չինաստանի կյանքին։ Իրենց աշխատելաոճը ինձ շատ է դուր գալիս։ Ամեն ինչից աղմուկ չեն բարձրացնում։

Մարդիկ աննկարագրելի աշխատասեր են։ Երբեք չեն դժգոհում կյանքից, լուռ աշխատում են։ Կարծում եմ՝ մենք բոլորս շատ բան կարող ենք սովորել իրենցից։ Նկատել եմ, որ բավականին արագ լուծում են գտնում ցանկացած խնդրի՝ առանց ժամանակ ծախսելու ու բացատրելու, թե ինչո՞ւ չեն կարող լուծել այն։ Ինձ շատ են ոգեշնչում։ Սկզբում անգամ անհարմար էի զգում, որ ես իրենց պես աշխատասեր չեմ։ Բայց հիմա, կարծես, սովորել եմ իրենց նման կառավարել ժամանակը»։

Հարմարվել եմ տարբեր տեղերում ապրելուն։ Դա մի առանձնահատուկ փորձ է, որ յուրաքանչյուրը պետք է ունենա

Մի քանի տարի է Անին արդեն արտերկրում  է ապրում, ու թեև դրսում ապրելը մի շարք հրաշալի կողմեր ունի, բայց զրուցակիցս հաճախ կարոտում է Հայաստանը:  

«Ինչպես սկզբում, հիմա էլ՝ կարոտում եմ Հայաստանը։ Հանգիստ եմ զգում, երբ գիտեմ, որ ցանկացած պահի կարող եմ վերադառնալ տուն։ Ամենաշատը կարոտում եմ ընտանիքիս ու ընկերներիս։ Ժամային տարբերությունները թույլ չեն տալիս երկար զրույցել մտերիմ մարդկանց հետ։ Բայց նաև հարմարվել եմ տարբեր տեղերում ապրելուն։ Դա մի առանձնահատուկ փորձ է, որ յուրաքանչյուրը պետք է ունենա, իմ կարծիքով», - նշում է Անին։

Կամ կգտնեմ իմ երազած աշխատանքը, կամ՝ ինքս կստեղծեմ

Անին դեռ չի որոշել, թե ինչով է զբաղվելու ծրագրի ավարտից հետո։

«Կամ կգտնեմ իմ երազած աշխատանքը, կամ՝ ինքս կստեղծեմ», - ասում է զրուցակիցս:

Ամեն անգամ երբ գալիս է Հայաստան՝ մի որոշ ժամանակ է պահանջվում, որպեսզի կրկին ադապտացվի տեղի միջավայրին:

«Տարբերությունները շատ են։ Սկզբում բավականին դժվար էր հետ գալուց հետո հարմարվել Հայաստանի կյանքին։ Բայց ժամանակի հետ դա անցնում է։ Հիմա, երբ գալիս եմ տուն, ցանկացած տարբերություն՝ դրական, թե բացասական, հարազատ ու կոլորիտային է թվում», - պատմում է Անին։

Կյանքում շատ քիչ բան կա, ինչի համար իսկապես արժե վախենալ

Արտերկրում ապրելը հրաշալի հնարավորություն է սեփական վախերին առնչվելու, մարդկանց ավելի լավ ճանաչելու, ինչո՞ւ ոչ՝ նաև ավելի շատ սիրելու համար:  Զրուցակիցս անկեղծացավ, թե ինչ կարևոր դասեր է քաղել արտերկրում ապրելուց։

«Ամենակարևոր բացահայտումն այն էր, որ մարդիկ բոլոր տեղերում էլ լավն են, տաղանդավոր են, բարի են ու հոգատար։ Պետք է բոլորին լավ վերաբերել ու կյանքն ավելի հեշտ կլինի»։

Անին նաև մի կարևոր ասպեկտ է նշում դժվարությունները հաղթահարելու համար.

«Մեր վախերն ամենավտանգավորն են։ Եթե վախենում եք փոփոխությունների գնալուց առաջ, մի պահ մտածեք՝ «ի՞նչն է ամենավատը, որ կարող է լինել այս որոշումը կայացնելու դեպքում», միանգամից կհասկանաք, որ անգամ այդ իրավիճակի ամենավատ հանգուցալուծումը այնքան էլ սարսափելի չէ։ Կյանքում շատ քիչ բան կա, ինչի համար իսկապես արժե վախենալ։ Իսկ մենք բոլորս գիտենք, որ դրանց դեպքում մենք ոչինչ անել չենք կարող։ Այդ պատճառով էլ՝ պետք է ապրել, սխալներ կատարել, դասեր քաղել, սովորել, վայելել կյանքն ու առաջ շարժվել», - եզրափակում է զրուցակիցս:

Կարդացեք նաև՝ Ուզում էի ինձ հնարավորություն տալ՝ կողքից նայելու իմ կյանքին. դա կարելի էր անել միայն Հայաստանից դուրս. Պուլայում կամավոր աշխատած Լուսինե Ոսկանյան:

Հեղինակ՝ Վարդուհի Ստեփանյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:44 Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը Այսօր, 11:36 Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Այսօր, 11:31 Կիրանցի դպրոցում դասադուլ է Այսօր, 11:29 Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հասարակությունում, կրթության բացերի հետևանք են. ՄԻՊ Այսօր, 11:21 Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ Այսօր, 11:18 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է Այսօր, 11:16 Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել Այսօր, 11:05 «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում փաստահավաք աշխատանքների արդյունքները․ Քարտեզային տեսանյութ, փաստեր Այսօր, 10:55 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:50 Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը (Լուսանկարներ) Այսօր, 10:46 «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Հովհաննիսյան Այսօր, 10:44 Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՀՀ ոստիկանություն Այսօր, 10:41 Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել՝ «Հաղթանակ» այգու տնօրենը թքել է իրենցից մեկի դեմքին Այսօր, 10:36 Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը Այսօր, 10:33 Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով գալ Երևան (Տեսանյութ) Այսօր, 10:30 «Հողատու՛», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում․ Լուսանկարներ (Տեսանյութ) Այսօր, 10:27 Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան Այսօր, 10:17 Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված Այսօր, 10:10 Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար Այսօր, 09:56 «Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին Այսօր, 09:54 «Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել Այսօր, 09:50 «Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են» Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը Այսօր, 09:40 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում լուծարվում է սփյուռքի բաժինը Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց ապօրինի բերման ենթարկվածներին Այսօր, 09:37 «Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի 25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում 25/04/2024 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց 25/04/2024 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է 25/04/2024 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա 25/04/2024 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել 25/04/2024 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին 25/04/2024 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 25/04/2024 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին 25/04/2024 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» 25/04/2024 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել 25/04/2024 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» 25/04/2024 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է 25/04/2024 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց 25/04/2024 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ 25/04/2024 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան 25/04/2024 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր 25/04/2024 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ 25/04/2024 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան 25/04/2024 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր 25/04/2024 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն 25/04/2024 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան 25/04/2024 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում 25/04/2024 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 25/04/2024 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել 25/04/2024 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն 25/04/2024 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 25/04/2024 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը 25/04/2024 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը 25/04/2024 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 25/04/2024 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց 25/04/2024 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) 25/04/2024 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել 25/04/2024 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան 25/04/2024 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) 25/04/2024 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան 25/04/2024 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ 25/04/2024 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) 25/04/2024 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է 25/04/2024 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով 25/04/2024 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը 25/04/2024 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը 25/04/2024 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) 25/04/2024 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում 25/04/2024 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան 25/04/2024 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ 25/04/2024 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել 25/04/2024 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին 25/04/2024 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում 25/04/2024 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի 25/04/2024 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին 25/04/2024 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում 25/04/2024 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր

Տվյալ բաժնի վերջին նյութերը