Իգուաինը մոտ է «Յուվենտուսի» հետ նոր պայմանագիր կնքելուն
11/11/2019 14:10

Իգուաինը մոտ է «Յուվենտուսի» հետ նոր պայմանագիր կնքելուն

«Յուվենտուսի» մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչին հայտարարել է, որ ակումբը մոտ է հարձակվող Գոնսալո Իգուաինի հետ պայմանագրի երկարաձգմանը:

«Իգուաինը շատ լավ է խաղում: Իմ կարծիքով, նա միշտ եղել է աշխարհի լավագույն երեք կենտրոնական հարձակվողներից մեկը: Նա անում է այն, ինչ մենք սպասում ենք նրանից, նա հիանալի տղա է և հիանալի խաղացող: Մենք շատ գոհ ենք նրանից:

Ամռանը շուկայում մենք ունեինք տարբերակներ, ինչպես ես բազմիցս ասել եմ, բայց Գոնսալոն իսկապես ցանկանում էր մնալ թիմում: Այս մասին մենք շատ ենք խոսել նրա հետ, քանի որ նախորդ մրցաշրջանում, «Միլանում» վարձակալությամբ հանդես գալուց առաջ, նա վստահ չէր, որ ցանկանում է մնալ «Յուվեի» կազմում: Հետևաբար, մենք պայմանավորվել ենք վարձակալել: Մենք նրա հետ նոր պայմանագիր դեռ չենք կնքել, բայց մենք դրան շատ մոտ ենք», - ասել էՊարատիչին Sky Sport Italia- ին տված հարցազրույցում:

Իգուաինը մոտ է «Յուվենտուսի» հետ նոր պայմանագիր կնքելուն