14/11/2019 12:02
Պետք է ամեն ինչ անենք, որ երեխաների ուշադրությունը գրավեն ոչ թե «քուչեքում պպզածներն», այլ՝ աշխատանքով հաջողության հասածները. վարչապետ
Մեր խնդիրը պետք է լինի ապահովել Գյումրի քաղաքի բնականոն քաղաքաշինական, տնտեսական զարգացումը, որն, ըստ էության, Շիրակի մարզի աղքատության հաղթահարման գործիքն է, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հիմա մեր կայացրած որոշումներով տնտեսական որոշակի աշխուժություն նկատվում է ու նաև արտաքին տնտեսական գոտու ստեղծման, գործունեության համատեքստում՝ կընդլայվի: Գիտեք, առաջիկայում «Ryan Air»-ը չվերթներ է սկսելու Գյումրի ու Գյումրին պետք է դառնա տուրիստական շատ աշխույժ վայր: Մեր բոլոր գործողոթյունները պետք է միտված լինեն Գյումրիի ռազմավարական զարգացման հեռանկարին», - ասաց վարչապետը:
Նա հիշեցրեց, որ աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքով և պատշաճ աշխատանք հնարավոր է ունենալ միայն կրթության միջոցով:
«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ երեխաների ուշադրությունը գրավեն ոչ թե, կներեք բառիս համար, «քուչեքում պպզածներն», այլ՝ իրենց աշխատանքով, կրթությամբ հաջողության հասած հայրենակիցները, և սա նաև աղքատության հաղթահարաման ռազմավարության կարևոր բաղադրիչներից է», - ասաց Նիկոլ Փաշինյանը: