«Ryan Air»-ը նախատեսում է չվերթներ ավելացնել ևս երեք նոր ուղղություններով
14/11/2019 12:40

«Ryan Air»-ը նախատեսում է չվերթներ ավելացնել ևս երեք նոր ուղղություններով

Ութ հաստատված նոր ուղղություններ ունենք, բայց նախատեսում ենք, որ մինչև ամառային սեզոնի բացումը՝ կլինեն տասից ավելի, կառավարության նիստում հայտարարեց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

««Азимут» ավիաընկերությունը, որը ռուսական է ու բացում է չվերթ դեպի Կալուգա, դիմել է մեզ. չվերթները սկսվելու են դեկտեմբերի 14-ից», - ասաց Ռևազյանը:

Նա նշեց՝ «Ryan Air»-ն արդեն հաստատել է չորս ուղղություններ, բայց նախատեսում է ավելացնել ևս երեքը: 
        
Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ տեղական շուկայից էլ հետաքրքրվածություն կա, 10-ից ավելի ուղղությունների մասին է խոսքը:

«Շատ ավելի լավ։ Էդ որ ասում եք, որ էդ բոլորն իրականություն դառնա, կլինի ավիափոխադրումների ոլորտում հեղափոխություն», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ryan Air»-ը նախատեսում է չվերթներ ավելացնել ևս երեք նոր ուղղություններով