Ռոնալդուն կարիերայի 55-րդ հեթ-տրիկն է գրանցել, որոնցից 9-ը` Պորտուգալիայի հավաքականի կազմում
15/11/2019 15:35

Ռոնալդուն կարիերայի 55-րդ հեթ-տրիկն է գրանցել, որոնցից 9-ը` Պորտուգալիայի հավաքականի կազմում

Եվրո-2020-ի որակավորման փուլի 9-րդ տուրում Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երեք գոլ է խփել Լիտվայի դեմ խաղում (6-0):

34-ամյա ֆուտբոլիստը կարիերայի 55-րդ հեթ-տրիկն է գրանցել, որոնցից 9-ը` Պորտուգալիայի հավաքականի կազմում: Վերջին անգամ պորտուգալացին երեք և ավելի գոլ էր խփել սեպտեմբերի 10-ին՝ Եվրո-2020-ի ընտրական խաղում Լիտվայի հավաքականի դեմ (5:1):

Ռոնալդուն կարիերայի 55-րդ հեթ-տրիկն է գրանցել, որոնցից 9-ը` Պորտուգալիայի հավաքականի կազմում