.jpeg)
18/11/2019 10:46
Ֆրանսիան 200-րդ հաղթանակն է տոնել պաշտոնական խաղերում
Ֆրանսիայի հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլի եզրափակիչ խաղում հաղթել է Ալբանիային (2-0):
Այս հաղթանակը Ֆրանսիայի հավաքականի համար 200-րդն էր պաշտոնական հանդիպումներում: Հարկ է նշել, որ ֆրանսիացիները պաշտոնական խաղերում ունեն 73 ոչ-ոքի և 77 պարտություն:
Ֆրանսիայի հավաքականը արտահերթ երաշխավորել է իր մասնակցությունը Եվրոպայի 2020 թվականի առաջնությանը: