Ինձ համար մեծ պատիվ է. Արթուր Ալեքսանյանը՝ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան
18/11/2019 11:32

Ինձ համար մեծ պատիվ է. Արթուր Ալեքսանյանը՝ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան

Աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի և օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դարձավ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան։

«Երբ ինձ առաջարկեցին, որ միանամ, միանգամից համաձայնեցի, որովհետև գիտեի, որ կապված էր մեր երեխաների հետ։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպան դառնալն ինձ համար մեծ պատիվ է», - ասաց Արթուր Ալեքսանյանը։

Նա նշեց, որ պատրաստ է Հայաստանում պաշտպանել յուրաքանչյուր երեխայի առողջ ապրելու իրավունքը։

«Յուրաքանչյուր երեխա իր երազանքներին հասնելու համար պետք է առողջ լինի, մեր երեխաներին պետք է ոգեշնչել, ստեղծել նպաստավոր պայմաններ, որ նրանք առողջ ապրելակերպ վարեն ու առողջ սնվեն», - ասաց Արթուր Ալեքսանյանը։

Ինձ համար մեծ պատիվ է. Արթուր Ալեքսանյանը՝ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան