18/11/2019 14:39
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
Հանրապետության տարածքում՝ նոյեմբերի 18-ի ցերեկը, 19-20-ը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 21-22-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։
Օդի ջերմաստիճանը 21-22-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կնվազի 8-10, մյուս շրջաններում՝ 3-5 աստիճանով:
Երևանում նոյեմբերի 18-ի ցերեկը, 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: