![Արթուր Վանեցյանը հրաժարական է ներկայացրել ՀՖՖ նախագահի պաշտոնից (Տեսանյութ)](https://www.aysor.am/news_images/544/1631472_1/photo_2019_11_21_17_26_23.thumb.jpg)
21/11/2019 18:20
Արթուր Վանեցյանը հրաժարական է ներկայացրել ՀՖՖ նախագահի պաշտոնից (Տեսանյութ)
ՀՖՖ գործկոմի նիստից հետո լրագրողների հետ զրույցում գործկոմի անդամ Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ Արթուր Վանեցյանը հրաժարական է ներկայացրել ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից։
«Վերջին արդյունքից ելնելով՝ քննարկել ենք ընդհանուր ֆուտբոլի վիճակը, որի ընթացքում պարոն Վանեցյանն իր որոշումով հրաժարական է տվել ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից։ Մենք ընդունել ենք այդ հրաժարականը և պարոն Վանեցյանին շնորհակալություն ենք հայտնել համատեղ աշխատանքի համար, գնահատել ենք միասին մեր ունեցած հաջողությունները», - ասաց Ռուբեն Ռուբինյանը։