.jpg)
22/11/2019 14:26
«Ռեալը» պատրաստ է 2 տարով երկարաձգել պայմանագիրը Քարիմ Բենզեմայի հետ
«Ռեալը» մտադիր է նոր պայմանագիր կնքել հարձակվող Քարիմ Բենզեմայի հետ:
Մադրիդցիները պատրաստ են երկարաձգել պայմանագիրը 31-ամյա ֆրանսիացու հետ մինչև 2023 թվականը և բարձրացնել նրա աշխատավարձը, հայտնում է Marca- ն:
Կողմերն արդեն սկսել են համապատասխան բանակցությունները:
Բենզեմայի ներկայիս պայմանագիրը «Ռեալի» հետ հաշվարկվում է մինչև 2021 թվականի հունիսը: