Բռնցկամարտիկ  Ֆլոյդ Մեյվեզերն ակնարկել է, որ կարող է վերադառնալ մեծ սպորտ
22/11/2019 19:06

Բռնցկամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերն ակնարկել է, որ կարող է վերադառնալ մեծ սպորտ

Հինգ քաշային կատեգորիաներում աշխարհի նախկին չեմպիոնը  Instagram-ում բռնցկամարտի ձեռնոցներով լուսանկար է հրապարակել՝ «Ընդմիջումից հետո 2020 թվականին վերադառնում եմ» գրությամբ:

Մեյվեզերը վերջին մարտն անցկացրել է 2017 թվականին՝ իռլանդացի հայտնի մարզիկ Քոնոր Մակգրեգորի հետ:

Ամերիկացու վիճակագրությունն անհավատալի է. 42-ամյա մարզիկը հաղթանակ է տարել իր բոլոր 50 մարտերում: