22/11/2019 12:18
Գալիք քառօրյային ԱԺ-ն կվավերացնի Հայաստանի և Չինաստանի միջև ազատ վիզային ռեժիմի մասին համաձայնագիրը. Լենա Նազարյան
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է, որ դեկտեմբերին կկվավերացնի Հայաստանի և Չինաստանի միջև ազատ վիզային ռեժիմի մասին համաձայնագիրը.
«Քանի որ շատ քաղաքացիների է այս հարցը հետաքրքրում, տեղեկացնում եմ, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը Ազգային ժողովում կընդունվի դեկտեմբերի (3-6) նիստի ժամանակ: ՀՀ նախագահի ստորագրելուց հետո, համաձայնագիրը ուժի մեջ կմտնի մեկ ամսվա ընթացքում», - գրել է նա։