Սևանա լիճ մանրաձուկ են բաց թողել. նախարար
23/11/2019 11:45

Սևանա լիճ մանրաձուկ են բաց թողել. նախարար

Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն իր Ֆեյսբուքյան տեղեկացրել է, որ Սևանա լիճ ձուկ է բաց թողել.

«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» ծրագրի շրջանակներում 2019 թվականի նոյեմբերի 20-ին Սևանա լիճ է բաց թողվել Կարճաղբյուրի ձկնաբուծական գործարանում աճեցված իշխանի 11 հազար ամառային ենթատեսակի 22.5 գրամ միջին զանգվածի և 40 հազար գեղարքունի ենթատեսակի 3.5 գրամ միջին զանգվածի մանրաձուկ:

Բացթողումները կշարունակվեն»:

Սևանա լիճ մանրաձուկ են բաց թողել. նախարար