Խորեն Հովհաննիսյանը հաստատում է՝ կառաջադրի թեկնածությունը ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում
25/11/2019 12:23

Խորեն Հովհաննիսյանը հաստատում է՝ կառաջադրի թեկնածությունը ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում

20-րդ դարի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը հաստատում է՝ կառաջադրի թեկնածությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում:

«Կա նման բան, ես առաջադրվելու եմ ՀՖՖ նախագահի ընտրություններում: Դեռ ժամանակ կա, անպայման կներկայացնեմ ֆուտբոլի զարգացման իմ ծրագիրը», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Խորեն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ այս ընթացքում ֆեդերացիայից որևէ մեկի հետ չի հանդիպել, ժամանակը կգա, կհանդիպեն։

Թե ինչպես է գնահատում իր շանսերը, Հովհաննիսյանն արձագանքեց. «Դե, ես ինչ ասեմ, ֆուտբոլային հանրությունը կորոշի»։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 21-ին ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարեց հրաժարականի մասին։

Դեկտեմբերի 23-ին հրավիրվել է ժողով, որի ժամանակ ընտրվելու է ՀՖՖ նոր նախագահ և գործկոմ։

Խորեն Հովհաննիսյանը հաստատում է՝ կառաջադրի թեկնածությունը ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում