Ադրբեջանն էներգիայի մատակարար չէ, այլ նավթի և գազի մատակարար է. Փաշինյան
26/11/2019 10:35

Ադրբեջանն էներգիայի մատակարար չէ, այլ նավթի և գազի մատակարար է. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է Հռոմում «Corriere della Sera» թերթին տված հարցազրույցից մի հատված.

«Ամենահետաքրքիր հատվածը հետևյալ հարցուպատասխանն էր.

Հարց - Ադրբեջանն Իտալիայի համար էներգիայի հիմնական մատակարարներից է: Արդյոք սա խնդի՞ր է մեր երկրի հետ ձեր հարաբերությունների համար:

Պատասխան - Մենք ունենք բավական լավ հարաբերություններ (Իտալիայի հետ) և հուսով ենք, որ դրանք էլ ավելի կբարելավենք: Բայց ես կասեի, որ Ադրբեջանն էներգիայի մատակարար չէ, այլ նավթի և գազի մատակարար է: Այսօր «էներգիա» բառի իմաստը շատ արագ փոխվում է: Շատ շուտով Իտալիայի և բոլոր երկրների համար էներգիայի հիմնական մատակարարը կլինի արևը: Հետևաբար, մենք պետք է հաշվի առնենք փաստերն ու ապագան», - գրել է Փաշինյանը: 

Ադրբեջանն էներգիայի մատակարար չէ, այլ նավթի և գազի մատակարար է. Փաշինյան