Մեկ տարում Հայաստանի միջազգային պահուստները աճել են 386 միլիոն դոլարով. Նիկոլ Փաշինյան
26/11/2019 10:12

Մեկ տարում Հայաստանի միջազգային պահուստները աճել են 386 միլիոն դոլարով. Նիկոլ Փաշինյան

Մեկ տարում Հայաստանի միջազգային պահուստները աճել են 386 միլիոն դոլարով և հիմա գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա, Facebook-յան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Միջազգային պահուստները ֆինանսական եւ մակրոտնտեսական կարեւոր գործոն են: Նաև այսպիսի իրավիճակի շնորհիվ է Հայաստանի տնտեսական վարկանիշը շարունակաբար աճում»,-նշել է վարչապետը։

Նշենք, որ 2019-ի հոկտեմբեր ամսվա դրությամբ՝ համախառն միջազգային պահուստները կազմել են 2 մլրդ 468.5 մլն ԱՄՆ դոլար: 2018-ի նույն ամսվա համեմատ՝  պահուստներն ավելացել են 19%-ով:

Մեկ տարում Հայաստանի միջազգային պահուստները աճել են 386 միլիոն դոլարով. Նիկոլ Փաշինյան