27/11/2019 15:46
Հայաստանը պարտավոր է ունենալ պետական մասնակցությամբ ազգային փոխադրող
Ավիացիոն իշխանոթյունները պետք է բացառեն անվտանգ օդային ուղևորափոխադրումը գռդոնի վերածած, կասկածելի նյութատեխնիկական հնարավորությունների տիրապետող, ռեսուրսները սպառած մեկ-երկու ինքնաթիռ ունեցող ընկերությունների աշխատանքը ՀՀ ավիացիոն շուկայում, Facebook-ի իր էջում գրել է սպորտի և երիտասարդության հարցերի նախկին փոխնախարար Արսեն Քարամյանը:
«Հայաստանը պարտավոր է և պետք է ունենա պետական մասնակցությամբ ազգային փոխադրող, և դեմագոգիա են բոլոր այն պնդումները, որ կան շատ ավելի հարուստ ու մեծ երկրներ որոնք չունեն պետական մասնակցությամբ կամ ամբողջովին պետական ընկերություններ, և հետևաբար Հայաստանը ևս կարող է իրեն թույլ տալ չունենալու ազգային փոխադրող: Մենք ունենք ոլորտում ավանդույթներ ու դեռևս պահպանում ենք համապատասխան մարդկային ռեսուրսները գործը սկսելու համար», - նշել է նա:
Քարամյանի խոսքով, վերջին ամիսների ընթացքում մի շարք հարկադիր վայրէջքները «մեկ օր էլ կարող են հանգեցնել ոչ happy end-ի, ցավալի կորուստների, անդառնալի կորուստների...»:
Հիշեցնենք, նոյեմբերի 26-ին «Ավիակոմպանիա Արմենիա» ընկերության Բոինգ 737-500 EK 73736 ինքնաթիռը Երևան-Մոսկվա NGT930 չվերթն իրականացնելիս հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստովի օդանավակայանում։
Այդ մասին տեղեկացրել է Քաղավիացիայի կոմիտեն, սակայն պատճառների մասին չի նշել: