.jpg)
27/11/2019 11:12
ՄԻՊ-ն արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության 6-րդ վարչություն
Փաստաբան Վահե Դանիելյանի ահազանգից հետո ՄԻՊ-ը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության 6-րդ վարչություն, Aysor.am-ին փոխանցեցին ՄԻՊ մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ փաստաբանն Aysor.am-ին փոխանցել էր, որ առավոտից իրեն թույլ չեն տալիս մուտք գործել ոստիկանության վեցերորդ վարչություն և իրավական աջակցություն ցուցաբերել իր վստահորդին: