Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը հրավիրվելու է ապրիլյան գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողով. Անդրանիկ Քոչարյան
28/11/2019 15:15

Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը հրավիրվելու է ապրիլյան գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողով. Անդրանիկ Քոչարյան

2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դիմել է ԱԺ նախագահին՝ հանձնաժողովի աշխատանքները 6 ամսով երկարացնելու համար:

«Չենք տեղավորվում ժամանկի մեջ՝ հաշվի առնելով մարդկանց քանակը և ծավալը: Դրանք մեծ են ու դրանց եզրահանգումների վրա մենք գալիս ենք այն փուլին, որ մեր բուռն գործունեության փուլն է, ու մենք կանգնելու իրավունք չունենք», - լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանը՝ նշելով, որ ԱԺ կանոնակարգը թույլ է տալիս դիմել ԱԺ նախագահին՝ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը 6 ամսով երկարացնելու համար:

Միևնույն ժամանակ Քոչարյանը չբացառեց, որ 6 ամսից ավելի քիչ ժամկետում հանձնաժողովը կկարողանա ամփոփել աշխատանքների արդյունքները:

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ մինչ այս պահը այն բոլոր մարդիկ, ովքեր հրավիրվել են հանձնաժողով չեն խուսափել գալ այնտեղ: Հարցին, արդյոք ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ևս կհրավիրվի հանձնաժողով, Քոչարյանն ասաց.

«Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը հրավիրվելու է: Իրենք արդեն պետք է պատրաստ լինեն գալուն: Չգալն էլ իրենց իրավունքն է: Հանձնաժողովը իրավունք չունի պարտադրել»: