.png)
28/11/2019 16:22
Գևորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, Aysor.am-ին ասաց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
«Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար», - ասաց Օհանջանյանը:
Հիշեցնենք, որ Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավված է որպես մեղադրյալ: