«ՌուսՀիդրոն» վաճառելու է Հայաստանում Սևան–Հրազդան ՀԷԿ-ը՝ Սամվել Կարապետյանի «Տաշիր» խմբին
28/11/2019 11:21

«ՌուսՀիդրոն» վաճառելու է Հայաստանում Սևան–Հրազդան ՀԷԿ-ը՝ Սամվել Կարապետյանի «Տաշիր» խմբին

«ՌուսՀիդրոն» վաճառելու է Հայաստանում Սևան–Հրազդան ՀԷԿ-ը՝ Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խմբի կառույցներին, գրում է «Коммерсант» թերթը:

Ցածր սակագների պատճառով երկրից հեռացել է մեկ այլ ռուսական էներգետիկ ընկերություն՝ «Ինտեր ՌԱՕ»-ն:

Կասկադի արժեքը կարող է կազմել173 միլիոն ռուբլի: Գնորդից պահանջվում է նաև մարել վարկերը: Գործարքը ձեռնտու է երկու կողմերին, կարծում են փորձագետները, քանի որ «ՌուսՀիդրոն» ազատվելու է պարտքերից, իսկ «Տաշիր»-ը ընդլայնելու է իր ներկայությունը երկրի էներգետիկ հատվածում:

«ՌուսՀիդրոն» պայմանավորվել է վաճառել Միջազգային էներգետիկ ընկերության (ՄԷԿ) 90 տոկոսը, որին պատկանում է Հայաստանում Սևան–Հրազդան ՀԷԿ-ը (561 ՄՎտ), Սամվել Կարապետյանի «Տաշիր» խմբի կառույցներին: Գնորդը կլինի Հրազդանի էներգետիկ ընկերությունը, որին  պատկանում է Հայաստանի ամենամեծ  ՋԷԿ-ը`1,11 ԳՎտ հզորությամբ), «Коммерсант»-ին տեղեկացրել են կողմերի պայմանավորվածությանը ծանոթ աղբյուրները:

«ՌուսՀիդրոն» «Ինտեր ՌԱՕ»-ից ՀԷԿ-ը գնել է 2011 թվականին 172.9 միլիոն ռուբլիով, վերջինս այն ստացել էր Ռուսաստանի ՌԱՕ ԵԷՍ-ի պառակտման արդյունքում:

Այս գործարքի ավարտից հետո ռուսական ընկերությունների ակտիվում կմնա միայն Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ բլոկը:

«ՌուսՀիդրոն» վաճառելու է Հայաստանում Սևան–Հրազդան ՀԷԿ-ը՝ Սամվել Կարապետյանի «Տաշիր» խմբին