Մեր գործը հույս ունենալով չէ. Գլխավոր դատախազը՝ ՌԴ-ի՝ Գևորգ Կոստանյանին կալանավորելը բավարարելու հույսի մասին
29/11/2019 12:14

Մեր գործը հույս ունենալով չէ. Գլխավոր դատախազը՝ ՌԴ-ի՝ Գևորգ Կոստանյանին կալանավորելը բավարարելու հույսի մասին

Մեր գործը հույս ունենալով չէ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով հարցին՝ հույս ունե՞ն, որ ՌԴ-ն կբավարարի կալանավորել նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին։

«Կան սահմանված ընթացակարգեր, մեր պարտքն է էդ ընթացակարգերն ապահովել, անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել», - ասաց Արթուր Դավթյանը։

Նա նշեց, որ յուրաքանչյուր երկիր սուվերեն ինքն է որոշումներ կայացնում։

Դավթյանի խոսքով՝ Գևորգ Կոստանյանի հետ անձամբ կապ չի հաստատել։

«Քննիչն է կարծեմ կապ հաստատել ու բացառիկ իրավիճակ է, շատ հրապարակային շփումներ են եղել, դուք բոլորդ գիտեք դրա մասին», - ասաց Արթուր Դավթյանը։

Հիշեցնենք՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

ՀՔԾ-ն միջնորդություն է ներկայացրել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։

Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավված է որպես մեղադրյալ:

Մեր գործը հույս ունենալով չէ. Գլխավոր դատախազը՝ ՌԴ-ի՝ Գևորգ Կոստանյանին կալանավորելը բավարարելու հույսի մասին