29/11/2019 14:49
«Ես վախում եմ ոստիկաններից». կառավարության դիմաց ինքնահրկիզվել փորձող քաղաքացուն բերման ենթարկեցին
Աղեկյան Սիմոն անունով քաղաքացին կառավարության դիմաց ուզում էր ինքնահրկիզվել, սակայն տարածքը հսկող ոստիկանները նրան թույլ չտվեցին։
«Ինչ ասեմ, քցել են, բիզնեսով եմ զբաղվել, հարկեր-տուրքեր եմ մուծել, վերջում էլ բանկերը խաբել են, քցել են ինձի, նախկին ոստիկանության աշխատողները՝ դատախազներով բռնցրած։ Մի հատ հրեշ կա՝ Հրաչ Գրիգորյան, որն անձեռնխմելի է, չեն կարացել էդ մարդու վրա...», - ասաց քաղաքացին։
Ոստիկանները հայտնեցին, որ քաղաքացուն տանում են ոստիկանության Կենտրոնի բաժին։
«Հլը մի րոպե, ես վախում եմ ոստիկաններից», - գոռում էր քաղաքացին, երբ նրան ոստիկանական մեքենայով հեռացրեցին։