«Ռոման» հաղթել է «Վերոնային». Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ
02/12/2019 12:07

«Ռոման» հաղթել է «Վերոնային». Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 14-րդ տուրում  «Ռոման» հյուրընկալվել էր «Վերոնային» և  հաղթել 3:1 հաշվով:

«Ռոմայի» կազմում առաջին խաղակեսում գոլերի հեղինակ են դարձել հոլանդացի հարձակվող Ջասթին Կլույվերտը և նրան փոխարինած արգենտինացի հարձակվող Դիեգո Պերոտին: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» պահեստայինների թվում էր և փոխարինման է դուրս եկել 67-րդ րոպեին ու գոլի հեղինակ դարձել ավելացված ժամանակում:

«Ռոման» 28 միավորով բարձրացավ չորրորդ տեղը, «Վերոնան» 9-րդն է՝ 18 միավորով:
 

«Ռոման» հաղթել է «Վերոնային». Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ