02/12/2019 13:39
Սպասվում են ձյան առատ տեղումներ՝ առանձին հատվածներում բուք. Գագիկ Սուրենյան
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է, որ ՀՀ մարզերում սպասվում է ձյուն և բուք։
«Ուշադրություն, հատկապես վարորդներին
Դեկտեմբերի 2-ի երեկոյան ժամերին և 3-ի գիշերը Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի, Սյունիքի լեռնային շրջաններում և Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ՝ առանձին հատվածներում բուք, ճանապարհներին մերկասառույց», - Facebook-ի իր էջում գրել է Գագիկ Սուրենյանը։