Մեսսին ստացավ 6-րդ «Ոսկե գնդակը», դա ռեկորդ է
03/12/2019 11:55

Մեսսին ստացավ 6-րդ «Ոսկե գնդակը», դա ռեկորդ է

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին Շաթլե  թատրոնում կայացած գալա երեկոյի ժամանակ ստացել է «Ոսկե գնդակ» մրցանակը:

France Football ամսագիրը 32-ամյա արգենտինացուն անվանել է 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստ:

Մեսսին վեցերորդ անգամ է նվաճում «Ոսկե գնդակը»: Նախկինում նա մրցանակ էր ստացել 2009, 2010, 2011, 2012 և 2015 թվականներին:

Մեսսին ստացավ 6-րդ «Ոսկե գնդակը», դա ռեկորդ է