ՀՅԴ երիտասարդները փակել են Վազգեն Սարգսյան փողոցը (Տեսանյութ)
03/12/2019 17:13

ՀՅԴ երիտասարդները փակել են Վազգեն Սարգսյան փողոցը (Տեսանյութ)

ՀՅԴ երիտասարդները շարունակում են ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպման պահանջով բողոքի ակցիան:

Այս պահին երիտասարդները փակել են Վազգեն Սարգսյանի փողոցի երթևեկելի հատվածը: Նրանք պահանջում են ազատ արձակել իրենց՝ բերման ենթարկված ընկերներին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր նախարարի հետ հանդիպման պահանջով ՀՅԴ երիտասարդները հավաքվել էին ԿԳՄՍ նախարարության դիմաց:

Տեսնելով, որ նախարարը չի գալիս իրենց հետ հադիպման՝ երիտասարդները ճեղքեցին ոստիկանական պատն ու նստացույց հայտարարեցին նախարարության շենքի դիմաց: Ոստիկանությունը հինգ րոպե ժամանակ տվեց մուտքն ազատելու համար, որից հետո բռնի ուժով հեռացրեց երիտասարդներին նախարարության մուտքի մոտից:   

ՀՅԴ երիտասարդները փակել են Վազգեն Սարգսյան փողոցը (Տեսանյութ)