Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող չորս ցուցարար բերման է ենթարկվել
03/12/2019 17:26

Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող չորս ցուցարար բերման է ենթարկվել

Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ երիտասարդներից 4 անձ բերվել է ոստիկանության կենտրոնական բաժին, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

«Նրանք բերվել են ոստիկանություն ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով», - ասաց Ջանոյանը։

Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող չորս ցուցարար բերման է ենթարկվել