Գատուզոն կարող է փոխարինել Անչելոտիին Նապոլիի գլխավոր մարզչի պաշտոնում
04/12/2019 15:11

Գատուզոն կարող է փոխարինել Անչելոտիին Նապոլիի գլխավոր մարզչի պաշտոնում

«Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն կարող է գլխավորել «Նապոլին»՝ Կառլո Անչելոտիի պաշտոնանկության դեպքում:

Իտալական ակումբի մարզական տնօրեն Քրիստիանո Ջունտոլին օրերս կապ է հաստատել Գատուզոյի հետ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո իր հնարավոր նշանակման վերաբերյալ, հայտնում է Calciomercato.com-ը:

«Radio Marte»-ի տեղեկությունով, «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի` «Գենկի» հետ դեկտեմբերի 10-ին կայանալիք խաղից հետո մտադիր է հեռացնել Անչելոտիին ու պատրաստ է նշանակել Գատուզոյին: