Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել

04/12/2019 17:50

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել


ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը:

Ըստ առաջադրված մեղադրանքի` 2013 թվականի հունվարի 24-ի որոշմամբ ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ հողօգտագործողներին 2013 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվել է ՀՀ մարզպետարանների և ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգի կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերի հիման վրա հողօգտագործողներին վաճառել 17.041.300 լիտր դիզելային վառելիք: Ծրագրի շրջանակներում մատակարարում իրականացնելու պատրաստակամություն են հայտնել մի շարք, այդ թվում` «Մաքսհուր» և «Ֆլեշ» ՍՊ ընկերությունները:

Ամենաէժան գնային առաջարկը ներկայացրած «Մաքսհուր» ՍՊ ընկերության ներկայացուցչի հետ քննարկումների արդյունքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնատար անձանց կողմից որոշվել է որպես մատակարար նշված ընկերության տվյալները համապատասխան որոշման նախագծով ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը:

Սերժ Սարգսյանը, տեղյակ լինելով ծրագրի շրջանակներում ավելի էժան գնով դիզելային վառելիքի մատակարարի առկայության մասին, գիտակցել է, որ այլ մատակարարների առաջարկած՝ պետության համար շահավետ գների առկայության պայմաններում դրանց համեմատ ավելի բարձր գին առաջարկած «Ֆլեշ» ՍՊ ընկերության հետ դիզելային վառելիքի մատակարարման սուբսիդիայի պայմանագիր կնքելու արդյունքում պետությունից անհիմն ելքագրվելու են առանձնապես խոշոր չափերով գումարներ: Անտեսելով այդ հանգամանքը՝ նա «Ֆլեշ» ՍՊ ընկերության համար գործարքից առավելագույն շահույթ ապահովելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, իր ենթակայության ներքո գտնվող մի խումբ պաշտոնատար անձանց միջոցով կազմակերպել է ՀՀ կառավարությանը վստահված, պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով գումարի` վատնելու եղանակով հափշտակության կատարումը, մասնավորապես` հանձնարարել է իրենից փաստացի ծառայողական կախվածության մեջ գտնվող պաշտոնատար անձանց՝ անկախ ստացված էժան գնային առաջարկներից, որպես մատակարար ընտրել «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը և մատակարարման պայմանագիրը կնքել այդ ընկերության հետ:

Արդյունքում` ՀՀ կառավարությանկողմից 2013 թվականի փետրվարի 7-ին ընդունված որոշմամբ, կառավարության պահուստային ֆոնդի հաշվից 17.041.300 լիտր դիզելային վառելիքի մատակարարման համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությանն է տրամադրվել 1.789.336.500 ՀՀ դրամ, որն էլ  ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Ֆլեշ» ՍՊ ընկերության միջև 2013 թվականի փետրվարի 14-ին կնքված համապատասխան պայմանագրի հիման վրա 2013 թվականի փետրվարի 21-ին փոխանցվել է «Ֆլեշ» ՍՊ ընկերության բանկային հաշվին:

Հետագայում ՀՀ կառավարության որոշմամբ պահանջվող վառելիքի քանակը լրացվել է մինչև 17.343.530 լիտր, իսկ տրամադրված գումարի չափը՝ մինչև 1.821.070.650 ՀՀ դրամ, որի կապակցությամբ 2013 թվականի մարտի 19-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Ֆլեշ» ՍՊ ընկերության միջև կնքված պայմանագրով 2013 թվականի ապրիլի 2-ին նշված ընկերությանն է փոխանցվել ևս 31.734.150 ՀՀ դրամ:

Արդյունքում` հիշյալ ծրագրի իրականացման ընթացքում, 2013 թվականի փետրվարի 14-ից մինչև հունիսի 28-ն ընկած ժամանակահատվածում իրացվել է 12.088.334 լիտր դիզելային վառելիք, ինչի համար տրամադրված սուբսիդիայի գումարի չափը  կազմել է 1.269.275.070 ՀՀ դրամ: Մինչդեռ մատակարարման իրական հնարավորություններ ունեցող «Մաքսհուր» ՍՊ ընկերության առաջարկած գնով նույն քանակը մատակարարելու դեպքում սուբսիդիայի գումարը կկազմեր ընդամենը 846.183.380 ՀՀ դրամ, այսինքն՝ փաստացի վճարված սուբսիդիայի գումարից վատնվել է 423.091.690 ՀՀ դրամ ավելի վճարված գումարը:

Չիրացված վառելիքի մնացած մասի՝ 5.255.196 լիտրի համար տրամադրված 551.795.580 ՀՀ դրամը, ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ թողնվել է «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը՝ ՀՀ հողօգտագործողներին 2013 թվականի աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանութի  ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրն իրականացնելու համար: ՀՀ կառավարության հիշյալ որոշման հիման վրա 2013 թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Ֆլեշ» ՍՊ ընկերության միջև կնքվել է «Սուբսիդիա տրամադրելու մասին» պայմանագիր, համաձայն որի՝ տրամադրված 551.795.580 ՀՀ դրամ սուբսիդիան վերաձևակերպվել է 6.131.062 լիտր դիզելային վառելիքի համար:

Արդյունքում` ծրագրի իրականացման ընթացքում, 2013 թվականի սեպտեմբերի 12-ից մինչև նոյեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում իրացվել է 3.303.431 լիտր դիզելային վառելիք, ինչի համար տրամադրված սուբսիդիայի գումարի չափը  կազմել է 297.308.790 ՀՀ դրամ: Մինչդեռ մատակարարման իրական հնարավորություններ ունեցող «Մաքսհուր» ՍՊ ընկերության առաջարկած գնով նույն քանակը մատակարարելու դեպքում սուբսիդիայի գումարը կկազմեր ընդամենը 231.240.170 ՀՀ դրամ, այսինքն՝ փաստացի վճարված սուբսիդիայի գումարից վատնվել է 66.068.620 ՀՀ դրամ ավելի վճարված գումարը:

Այսպիսով, վերը նշված ծրագրի իրականացման ընթացքում ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ` պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով հափշտակվել է ընդհանուր առմամբ 489.160.310 ՀՀ դրամ:

Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:10 Ղարիբջանյան փողոցը հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 20-ը՝ ժամը 09:00-ից մինչև 20:00-ն, փակ է լինելու Այսօր, 13:37 Փոքր Վեդիի մանկապարտեզում բռնության ենթարկված երեխայի ծնողները բողոք չեն ներկայացրել դաստիարակի դեմ. News.am Այսօր, 13:21 Երիտասարդ ամուսինների ու նրանց 7-ամյա տղայի մահվան պատճառ դարձած կասկածյալը վթարից հետո փախել է Վրաստան. նրա «BMW X3»-ում հայտնաբերվել է թմրամիջոց Այսօր, 13:19 «ԳԱԶելի» ուղևորի մոտ օդաճնշիչ ատրճանակ և գաղտնի փականով դանակներ են հայտնաբերվել Այսօր, 12:59 Մեր շարժման առանցքում դրված է պետության շահը. Բագրատ Սրբազան Այսօր, 12:36 Երկուշաբթի Դալարիկ, Արգինա և Շենիկ գյուղերի ջրամատակարարումը կդադարեցվի Այսօր, 12:10 Երեխային hարվածներ hաuցրած դաuտիարակը նրա ընտանիքին մոտ մարդ է․ Մանրամասներ Այսօր, 11:51 Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել հայ մարզիկներին՝ Փարիզի Օլիմպիական խաղերում Այսօր, 11:42 Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական էսկալացիա չի սպասվում․ Fitch-ի կանխատեսումը Այսօր, 11:18 Արա Այվազյանն ու ԱԳՆ-ն Գորիս-Կապան ճանապարհը և Շուռնուխի մի հատվածն Ադրբեջանին փոխանցելու մասին տեղյակ չեն եղել Այսօր, 11:12 «Նեռի իշխանությունն անընդհատ հրապարակի վրա է պահում հարցը, որ սեղանին է դրված նաև այս տարածքը հանձնելը»․ Բագրատ Սրբազանը՝ Տիգրանաշենում․ Լուսանկարներ Այսօր, 10:47 Մայրը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել իր 12-ամյա դստեր և 11-ամյա որդու նկատմամբ, տեսանկարահանել և ուղարկել «Ֆեյսբուքի» օգտատերերի Այսօր, 10:41 Երևանը դեռ չի կողմնորոշվել «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու հարցում Այսօր, 10:26 Առաջնորդության գաղափարը տիտղոսներ ունենալու ու հերոսի կերպար ձևավորելու մեջ չէ, այն կենսակերպ է. Անահիտ Մանասյան Այսօր, 10:25 ՀՀ տարածքում ճանապարհներն անցանելի են Այսօր, 10:24 Արմավիր քաղաքն ունի նորագույն լուծումներով լուսաձայնային վերակառուցված շատրվան. Փաշինյան Այսօր, 10:19 «Ժողովուրդ». Կառավարության աշխատանքային իրավիճակը կարելի է դատել Անահիտ Ավանեսյանի ներկայացրած հաշվետվություններից Այսօր, 10:18 «Հրապարակ». Դատապարտյալներին ավելի մեղմ ռեժիմի տեղափոխելու վերաբերյալ դրույթները չեն գործում Այսօր, 10:03 «Ժողովուրդ». Ինչպիսին է Հայաստանում ծնելիության տարիքային գործակիցը Այսօր, 10:01 «Հրապարակ». Վանաձորը Մամիկոն Ասլանյանին ցնծությամբ է ընդունել Այսօր, 09:58 «Ժողովուրդ». Փաշինյանն ու իր ՔՊ-ն շաբաթ և կիրակի օրերին կմասնակցեն տոնակատարությունների Գյումրիում և Հրազդանում Այսօր, 09:55 «Հրապարակ». Իշխանությունը երկրում ծանր բարոյահոգեբանական մթնոլորտը որոշել է ցրել քեֆ-ուրախություններով Այսօր, 09:53 «Ժողովուրդ». Իշխանության «սրտի կառույցը» հերքում է իշխանությանը պատկանող լրատվամիջոցի ստահոդ լուրերը Այսօր, 09:37 «Հրապարակ». Փաշինյանը դադարել է երկրում օրակարգ թելադրել 26/07/2024 22:16 Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց Օլիմպիական խաղերի բացման արարողությանը․ դրոշակակիրները Դավիթ Չալոյանն ու Վարսենիկ Մանուչարյանն էին 26/07/2024 22:06 Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակին ձերբակալել են 26/07/2024 21:50 ՊՆ-ից պնդում են՝ Երասխի հատվածում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել 26/07/2024 21:41 Արմեն Աշոտյանն ուղերձ է հղել կալանավայրից՝ շնորհակալություն հայտնելով իրեն աջակցելու համար 26/07/2024 21:24 Բլոգեր Միկա Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Մոլդովա 26/07/2024 21:05 Կպչուն մտքեր․ Հոգեբանի անդրադարձը 26/07/2024 20:44 Հովիկ Աղազարյանը պատրաստ է Նիկոլ Փաշինյանի փոխարեն Բաքու մեկնել 26/07/2024 20:25 Ինչ են փակ հանդիպման ժամանակ քննարկել ԲՏԱ նախարար Հայրապետյանը, ՔՊ-ական պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Արմեն Խաչատրյանն ու Վիլեն Գաբրիելյանը 26/07/2024 20:05 Օլիմպիական խաղերից առաջ իրաքցի մարզիկը որակազրկվել է՝ դոպինգ ընդունելու համար 26/07/2024 19:50 Լարսը փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 26/07/2024 19:34 Արարատ Միրզոյանը Կիպրոս է մեկնում 26/07/2024 19:19 Հերթական անկրակոց, գաղտնի զիջումն է արվել․ Երասխի հատվածում մեր մարտական հենակետի վրա ծածանվում է թշնամու դրոշը․ Րաֆֆի Ասլանյան 26/07/2024 19:06 Եղունգների ախտահարում․ մաշկաբան-պոդոլոգը՝ բուժման մեթոդների մասին 26/07/2024 18:54 Այսօրվանից մինչև օգոստոսի 26-ը Բաբայան փողոցը փակ է լինելու 26/07/2024 18:39 Սյունիքի ճանապարհներին բեռնատարները չեն կարողացել շարունակել ընթացքը, առաջացել է խցանում 26/07/2024 18:23 Պետական պարտքի ճգնաժամ է հասունանում 26/07/2024 18:17 Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (Տեսանյութ) 26/07/2024 18:02 Փարիզի Օլիմպիական խաղերի բյուջեն 11 միլիարդ եվրո է կազմում 26/07/2024 17:48 Հարավային Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակվել․ Տոյվո Կլաարին կփոխարինի Մագդալենա Գրոնոն 26/07/2024 17:33 Սանկտ-Պետերբուրգից գրեթե հազար աշխատանքային միգրանտ կարտաքսվի 26/07/2024 17:20 Իշխան Սաղաթելյանը Նիդերլանդներում է․ քննարկել է միջազգային ճնշմամբ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և բոլոր գերիների ազատ արձակման հարցը 26/07/2024 17:07 Թշնամուն հողեր հանձնելով՝ ոչ միայն Կիրանցը դարձրին խիստ վտանգված, այլև Աճարկուտը․ Ավագանու անդամ 26/07/2024 16:57 Վեհափառ Հայրապետը ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ հանդիպմանն անդրադարձել է հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին 26/07/2024 16:54 Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզում երեխային ծեծի ենթարկելու տեսանյութը 26/07/2024 16:50 Մեկ օրում Հայաստանում բացահայտվել է հանցագործության 124 դեպք 26/07/2024 16:37 Հետևություն աշխատանքային փորձից` լուծվում են միայն այն հարցերը, որոնք ճիշտ են ձևակերպված. Նիկոլ Փաշինյան 26/07/2024 16:35 Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առկա է մեծ դիմելիություն. Նախարարություն 26/07/2024 16:30 Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետն արդիականացվել է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 26/07/2024 15:56 Ողբերգական վթար՝ Գյումրի-Վանաձոր ճանապարհին. ամուսինները մահացել են տեղում, 8-ամյա որդին` ժամեր անց. «BMW»-ի վարորդը դիմել է փախուստի 26/07/2024 15:42 Արգիշտի Քյարամյանը Գեղարքունիքում է 26/07/2024 15:19 Նպաստել ֆինանսական գրագիտության բարձրացմանը․ մեկնարկել է Freedom Academy-ն. Լուսանկարներ 26/07/2024 14:57 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կայցելի Վայոց ձորի մարզ 26/07/2024 14:41 «Ասում են` լավ տեղ էր, բայց...». Փաշինյանն առաջարկում է «Զվարթնոց»-ի տարածքում ջուր, սուրճ, գլխարկ գնելու հնարավորություն ստեղծել (Տեսանյութ) 26/07/2024 14:25 Անձրև, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակը` Հայաստանում 26/07/2024 14:08 Հայաստանում շարունակվում են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները (Տեսանյութ) 26/07/2024 13:56 Հուլիսի 29-ին և 30-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Երևանում, Թալինում, Գյումրիում, Հրազդանում, Լեռնանիստ, Քաղսի, Սոլակ բնակավայրերում 26/07/2024 13:45 «Բարով ես եկել». Նիկոլ Փաշինյանն այցելել է «Ձնծաղիկ» մանկապարտեզ (Տեսանյութ) 26/07/2024 13:26 Կարևորվել է Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերության շարունակական ամրապնդումը 26/07/2024 13:12 Վահագն Խաչատուրյանը գնացել է Փարիզ 26/07/2024 13:01 Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած օտարերկրացի աղջիկն անհետացել է 26/07/2024 12:57 «Վաղուց ամեն ինչ ապացուցել եմ. պարզապես հաճույք եմ ստանում սպորտից»․ Արթուր Ալեքսանյան 26/07/2024 12:46 Մարտունիում ծնվել է Արցախից բռնի տեղահանված Գրիգորյանների ընտանիքի 9-րդ երեխան 26/07/2024 12:43 Վլադիմիր Հակոբյանը դարձավ 2024-ի շախմատի ԱՄՆ վետերանների չեմպիոն 26/07/2024 12:29 Պնդումը, թե «հայկական կողմը խոչընդոտում է դեպի ՌԴ գյուղմթերքի արտահանումը...», բացարձակ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը․ ՍԱՏՄ 26/07/2024 12:07 Հայաստանին և հայ ժողովրդին օդի և ջրի պես անհրաժեշտ են հաղթանակներ. դուք կարող եք. Գագիկ Ծառուկյանն` օլիմպիականներին 26/07/2024 11:51 Հայկ Մարտիրոսյանը դարձել է «Biel Chess Festival 2024» շախմատի միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր 26/07/2024 11:34 515 430 արձանագրությունները կազմվել են ոչ թե 25 օրում, այլ` շուրջ 7 ամսում․ ՆԳՆ խոսնակ 26/07/2024 11:15 «Էս տարի հույս կա՞». Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ (Տեսանյութ) 26/07/2024 11:07 Պետբյուջե է վճարվել 900.4 միլիարդ դրամ. ովքեր են Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողները 26/07/2024 10:54 Բագրատ Սրբազանը խնդրել է աղոթել Հրանտ Թոխատյանի առողջության համար 26/07/2024 10:38 ՀՀ-ում Իրանի դեսպանը հերքել է Թեհրանի և Երևանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը 26/07/2024 10:27 Աննա Վարդապետյանն ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի դեմ պայքարը խստացնելու հանձնարարական է տվել Արմավիրի մարզի դատախազին 26/07/2024 10:15 Այժմ եկել է խաղաղության համաձայնագրի ժամանակը. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն 26/07/2024 10:09 Սյունիքի անվտանգային ողջ միջավայրն ու ենթակառուցվածքային տրամաբանությունը փոխվել է` անգամներով խոցելի դարձնելով ոչ միայն բուն մարզը, այլև` հանրապետությունն առհասարակ. Տիգրան Աբրահամյան 26/07/2024 10:00 «Ժողովուրդ». Արհեստական ակադեմիական քաղաքը կլինի քաղաք՝ առանց ուսանողների. կրթությունը դանդաղ անկում է ապրում 26/07/2024 09:58 «Հրապարակ». Ինչ օգուտ է տվել հայկական արբանյակը Հայաստանին 26/07/2024 09:56 «Ժողովուրդ». Քաղաքացին «տուգանքի մատերիալ» է, իսկ ՔՊ-ականները՝ անձեռնմխելի 26/07/2024 09:53 ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ 26/07/2024 09:52 «Հրապարակ». Նախընտրական քարոզարշա՞վ, թե՞ բնակչության իրազեկում վտանգների մասին 26/07/2024 09:48 «Ժողովուրդ». Առաջիկա օրերին Փաշինյանը նախատեսում է կրկին գնալ Տավուշ՝ տեղի բնակիչների հետ հանդիպելու 26/07/2024 09:46 «Հրապարակ». Նախընտրական շրջանի շունչն արդեն զգացվում է 26/07/2024 09:40 «Ժողովուրդ». Փաշինյանը հիմա անում է այն քայլերը, որոնք ընդդիմադիր եղած ժամանակ քննադատում էր 26/07/2024 09:37 «Հրապարակ». Կիրանցում 7 բնակիչ հրաժարվել է փոխհատուցումից, իսկ համաձայնողներից շատերը դեռ չեն ստացել փոխհատուցում 25/07/2024 22:16 «Դատավոր Մնացական Հարությունյանը որոշեց քաղբանտարկյալ Գերասիմ Վարդանյանին պահել անազատության մեջ»․ Փաստաբան 25/07/2024 22:01 Հայաստանը՝ վահանաձև գեղձի հիվանդությունների էնդեմիկ գոտի. Բժիշկ-էնդոկրինոլոգ 25/07/2024 21:44 Հնդկաստանում նախադեպը չունեցող անոմալիաներով երեխա է ծնվել․ բժիշկները չեն կարողացել ախտորոշում տալ 25/07/2024 21:24 «VAZ» մակնիշի մեքենան հայտնվել է Ազատի ջրամբարում 25/07/2024 21:10 Նոր մանրամասներ՝ Երևանի «Ավանգարդ» հյուրանոցի տարածքում տեղի ունեցած սպանությունից 25/07/2024 20:57 Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն․ տնային կալանքը դադարեցվեց 25/07/2024 20:43 Քաղաքական բանտարկյալ Արմեն Աշոտյանին ազատություն եմ մաղթում․ Բագրատ Սրբազան 25/07/2024 20:32 «Քանի մենք կանք, դա տեղի չի ունենալու․ Հեյդարի որդի Իլհամին էլ եմ ասում, մեր երկրում նրա դեսպանին էլ եմ ասում»․ Բագրատ Սբազանը՝ Ադրբեջանի հերթական պահանջների մասին 25/07/2024 20:15 «Միանշանակ, լինելու է»․ Բագրատ Սրբազանը՝ աշնանը սպասվող ակտիվ պայքարի մասին 25/07/2024 20:04 Արարատի մարզի մի շարք բնակավայրերում ջրամատակարարումը կդադարեցվի 25/07/2024 19:49 Երևանի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուր թաղամասի բնակիչները ողջունում են Բագրատ Սրբազանին (Տեսանյութ) 25/07/2024 19:35 Ցեմենտ տեղափոխող բեռնատարը հարվածել է Երևան-Երասխ ճանապարհով ընթացող հեծանվորդին 25/07/2024 19:23 Լապարասկոպիկ վիրահատությունների արդյունավետությունը. Բժիշկ Լևոն Գրիգորյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը