.jpg)
05/12/2019 19:55
«Լիվերպուլը» ջախջախել է «Էվերտոնին»
Անգլիայի առաջնության 15-րդ տուրում «Լիվերպուլը» տանը խոշոր հաշվով հաղթել է «Էվերտոնին» (5:2):
Յուրգեն Կլոպի թիմը՝ վաստակելով 43 միավոր, շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, 8 միավորով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող «Լեսթերին», իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցնող «Մանչեսթեր Սիթին»՝ 11 միավորով: