ՊՍԺ-ն շփման մեջ է մտել Անչելոտիի հետ
05/12/2019 14:09

ՊՍԺ-ն շփման մեջ է մտել Անչելոտիի հետ

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կարող է վերադառնալ Ֆրանսիա:

Հաղորդվում է, որ ՊՍԺ-ն կապի մեջ է մարզչի հետ: Անչելոտին լարված հարաբերություններ ուներ ֆրանսիական ակումբի նախագահ Նասեր Ալ-Հելայֆիի հետ, բայց այժմ ամեն ինչ կարող է հարթվել:

60-ամյա մարզչի շրջապատում նշել են, որ նա պատրաստ է վերադառնալ Փարիզ:

Անչելոտին արդեն գլխավորել է ՊՍԺ-ն 2011-ից մինչև 2013 թվականը:

ՊՍԺ-ն շփման մեջ է մտել Անչելոտիի հետ