Հրաձգություն է տեղի ունեցել Փերլ Հարբորում
05/12/2019 10:47

Հրաձգություն է տեղի ունեցել Փերլ Հարբորում

Ռազմածովային Փերլ Հարբոր  նավահանգստում ԱՄՆ ռազմածովային նավաստին կրակ է բացել, հաղորդել էРИА Новости-ն:

Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 14.30-ին (Երևանի ժամանակով 04.30-ին):

Ինչպես ասվում է Փերլ Հարբոր - Հիքեմ միասնական բազայի տարածված հաղորդագրության մեջ՝ «հրաձիգը կրակ է բացել  և վիրավորել պաշտպանության նախարարության  քաղաքացիական երեք աշխատողի», որից հետո նա ինքնասպանության փորձ է արել:

Նրա ինքնությունը պարզվել է:

Ըստ Hawaii News Now հեռուստաալիքի՝ հրաձգության ժամանակ երկու մարդ մահացու վիրավորվել է, հարձակվողն ինքնասպան է եղել: Եվս մեկ մարդ վիրավոր է:

Դեպքի պատճառով բազայի մուտքը որոշ ժամանակ փակվել է:

Հրաձգություն է տեղի ունեցել Փերլ Հարբորում