Հայկ Սարգսյանի առաջարկած նախագիծը ՊՆ-ի համար ընդունելի չէ. փոխնախարար (Տեսանյութ)
06/12/2019 12:18

Հայկ Սարգսյանի առաջարկած նախագիծը ՊՆ-ի համար ընդունելի չէ. փոխնախարար (Տեսանյութ)

Պաշտպանության նախարարությունն իր իրավասությունների սահմաներում միջազգաին փորձն ամեն օր է ուսումնասիրում, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի օրենքի նախագծին, որով առաջարկվում է 10 միլիոն դրամ վճարել ու ծառայել մեկ ամիս:

«Մենք չենք գտնում, որ միջազային այն փորձը, որը մեջբերվում է, կիրառելի է Հայաստանում, Հայաստանն առանձնահատուկ պայմաններում է իր գործունեությունը ծավալում», - ասաց նա:

Բալայանը նշեց՝ ՊՆ-ն բաց է քննարկումների համար:

«Ցանկացած լավ փորձ մենք կկիրառենք, բայց այն, որն առաջարկել է պարոն Սարգսյանը, դա ընդհանրապես մեզ համար ընդունելի չէ», - ասաց փոխնախարարը։ 

Հայկ Սարգսյանի առաջարկած նախագիծը ՊՆ-ի համար ընդունելի չէ. փոխնախարար (Տեսանյութ)