WADA-ն Ռուսաստանին չորս տարով զրկել է Օլիմպիական խաղերի մասնակցելու իրավունքից
09/12/2019 16:36

WADA-ն Ռուսաստանին չորս տարով զրկել է Օլիմպիական խաղերի մասնակցելու իրավունքից

Հակադոպինգային համաշխարհային կազմակերպությունը` WADA-ն, Ռուսաստանին չորս տարով զրկել է միջազգային մրցաշարերին, Օլիմպիական խաղերի մասնակցելու իրավունքից: Այս մասին դեկտեմբերի 9-ին հայտնում է ТАСС-ը:
 
Բացի այդ՝ WADA-ն արգելք է սահմանում նման միջոցառումների ՌԴ պետական ծառայողների և Ռուսաստանի Պարալիմպական և Օլիմպիական կոմիտեների ղեկավարության մուտքի վրա:
 
Ռուսական հակադոպինգային կազմակերպությունը զրկվել է համապատասխանության կարգավիճակից: Որոշումն ուժի մեջ կմտնի 21 օրից կամ  CAS-ում բողոքարկման ուսումնասիրությունից հետո:
 
Շվեյցարական Լոզանում ընթացող կոմիտեի նիստի ժամանակ Ռուսաստանին զրկելու որոշումն ընդունվել է միաձայն: Ռուս մարզիկներն իրավունք չեն ունենա հանդես գալու Ռուսաստանի դրոշի ներքո, ինչպես նաև աշխարհի առաջնություններ հյուրընկալելու իրավունքից:
WADA-ն Ռուսաստանին չորս տարով զրկել է Օլիմպիական խաղերի մասնակցելու իրավունքից