.jpg)
11/12/2019 19:34
Մբապեն ՊՍԺ-ի հետ պայմանագիրը երկարաձգելու ցանկություն չի հայտնում
«ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապեն կարող է լքել փարիզյան ակումբը:
Marca-ի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը ՊՍԺ-ի հետ պայմանագիրը երկարաձգելու ցանկություն չի հայտնում: Համաձայնագիրը լրանում է 2022 թվականին:
Եվրոպական լավագույն ակումբները հետաքրքրված են Մբապեի ձեռքբերմամբ, սակայն փարիզեցիները մտադիր չեն բանակցել նրանցից որևէ մեկի հետ:
ՊՍԺ-ն ցանկանում է պահել նրան, բայց հասկանում է, որ նա Փարիզում երկու տարվա ընթացքում շատ է փոխվել: Մբապեն ցանկանում է, որ ակումբն իրեն երաշխավորի «Ոսկե գնդակի» համար պայքարելու հնարավորությունը, ինչպես նաև կարողանա պայքարել Չեմպիոնների լիգայում հաղթանակի համար: