Պարզվեց՝ Հայաստանի իրավապաշտպան համակարգի նախկին կառուցվածքը ֆեյք էր, և այն ամբողջովին փլուզվեց. Ռոբերտ Քոչարյան (Hraparak)
11/12/2019 11:28

Պարզվեց՝ Հայաստանի իրավապաշտպան համակարգի նախկին կառուցվածքը ֆեյք էր, և այն ամբողջովին փլուզվեց. Ռոբերտ Քոչարյան (Hraparak)

Իրենց կոչմանը հավատարիմ քիչ իրավապաշտպաններ են մնացել, ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ «Հրապարակ»-ին տված հարցազրույցում։

«Պարզվեց՝ Հայաստանի իրավապաշտպան համակարգի նախկին կառուցվածքը ֆեյք էր, և այն ամբողջովին փլուզվեց: Ըստ էության, այն ստեղծվում և ֆինանսավորվում էր որոշակի ուղղվածության ընդդիմադիր ուժերի սպասարկման համար: Իրենց կոչմանը հավատարիմ՝ քիչ իրավապաշտպաններ մնացին», - ասել է Ռ. Քոչարյանը։

Նա նշել է, թե այսօր իրավապաշտպան գործունեությանն անկեղծ նվիրված մարդկանցից նոր հանրույթ է ձևավորվում, որոնք ունակ են վեր կանգնել իրենց քաղաքական հակումներից:

«Իմիջիայլոց, նրանց ինտելեկտուալ և բարոյական մակարդակն անհամեմատելի բարձր է պրիմիտիվ և ծուլացած գրանտակերների մակարդակից», - ասել է երկրորդ նախագահը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Պարզվեց՝ Հայաստանի իրավապաշտպան համակարգի նախկին կառուցվածքը ֆեյք էր, և այն ամբողջովին փլուզվեց. Ռոբերտ Քոչարյան (Hraparak)