11/12/2019 21:38
Տնակներում պատսպարված ընտանիքները վառելափայտ են աղերսում, բայց մեր վառելափայտով բարձված մեքենաները անհիմն պահվում են ոստիկանությունում. Վահան Թումասյան
«Շիրակ Կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը դիմել է ՀՀ իշխանություններին, պատգամավորներին ու ոստիկանությանը:
«Դիմում եմ խնդրանքով Հայաստանի իշխանություններին և ՀՀ ԱԺ պատգամավորներին, ՀՀ ոստիկանությանը:
Այս պահին Շիրակ կենտրոնին հասցեագրված վառելափայտով բարձված մեքենան կրկին տարվել է Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին: Վառելափայտը օրինական ճանապարհով ձեռք բերելու բոլոր փաստաթղթերը առկա են:
Ամեն օր ցրտահարության վտանգից սարսափած, հարյուրավոր ծայրահեղ աղքատ մարդիկ, տնակներում պատսպարված միայնակ տարեցներն ու մանկահասակ երեխաներով ընտանիքները վառելափայտ են աղերսում, բայց մեր վառելափայտով բարձված մեքենաները անհիմն պահվում են ոստիկանությունում:
Հիմա խնդրում եմ կամ բացատրեք ոստիկաններին չխոչնդոտեն վառելափայտի ներկրումը կամ մենք ստիպված կլինենք հրաժարվել դոմիկներում պատսպարված ընտանիքներին ձմռան վառելափայտի տրամադրման ծրագրից»,-Facebook-յան իր էջում գրել է Թումասյանը: