12/12/2019 17:52
Մինչև տարեվերջ ոստիկանության առնվազն 10 ստորաբաժանումներում կներդրվեն հարցաքննությունների տեսաձայնագրման համակարգեր. փոխոստիկանապետ
«Ոստիկանության մասին օրենքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծի ընդունումը պայմանավորված է ոստիկնական ստորաբաժանումներում տեսաձայնագրող սարքերի կիրառման հիմքերի անհրաժեշտությամբ՝ խոշտանգումների հնարավոր դեպքերի կանխարգելու նպատակով, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանը։
«Նախագծի ընդունումը կերաշխավորի աջակցություն Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանությանը։ Պարտավորություն է ստանձնվել մինչև տարեվերջ ոստիկանության առնվազն 10 ստորաբաժանումներում ներդնել հարցաքննությունների տեսաձայնագրման համակարգեր», - ասաց փոխոստիկանապետը։
Նա միաժամանակ տեղեկացրեց, որ հատուկ կարգավորումներով՝ տեսաձայնագրույթունները կարող են տրմադրվել հարցաքննված անձին, քրեական վարույթ իրակացնող մարմնին, ՄԻՊ-ին և ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ներում հասարակական դիտորդական խմբի անդամներին։