Ոստիկանությունը խուզարկություններ է իրականացնում Ռուբեն Հայրապետյանի տանը և նրա հետ առնչություն ունեցող շինություններում
13/12/2019 11:34

Ոստիկանությունը խուզարկություններ է իրականացնում Ռուբեն Հայրապետյանի տանը և նրա հետ առնչություն ունեցող շինություններում

ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները խուզարկություն են իրականացնում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի տանը, Aysor.am-ին ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

«Կատարվում են խուզարկություններ նրա տանը և նրա հետ առնչություն ունեցող մի քանի շինություններում», - ասաց Էդգար Ջանոյանը։