Վան Բոմելը հեռացվել է ՊՍՎ-ի գլխավոր մարզչի պաշտոնից
16/12/2019 20:18

Վան Բոմելը հեռացվել է ՊՍՎ-ի գլխավոր մարզչի պաշտոնից

ՊՍՎ-ն հայտարարել է ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից Մարկ վան Բոմելիի պաշտոնանկության մասին:

ՊՍՎ-ի գլխավոր տնօրեն Թոն Հերբրանդսը դա բացատրել է այն հանգամանքով, որ  «ելույթներն ու արդյունքները շատ ավելի վատն էին, քան սպասվում էր»:

42-ամյա մասնագետը ՊՍՎ- ն ղեկավարել է 2018թ. ամառվանից։ Էրեդիվիսի թիմի 17 տուրերից հետո ընթանում է 4-րդ տեղում՝ վաստակելով 31 միավոր: