«Ռեալը» ցանկանում է գնել «Վալենսիայի» 19-ամյա կիսապաշտպան Տորեսին
17/12/2019 17:56

«Ռեալը» ցանկանում է գնել «Վալենսիայի» 19-ամյա կիսապաշտպան Տորեսին

«Ռեալը» մտադիր է ձեռք բերել «Վալենսիայի» կիսապաշտպան Ֆերան Տորեսին:

Ինչպես հայտնում է As-ը, մադրիդցիներն Իսպանիայի երիտասարդական հավաքականի 19-ամյա խաղացողով հետաքրքրվում են արդեն 7 տարի:

«Վալենսիան» իր հերթին ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Տորեսի հետ: Ներկայիս պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2021 թվականը, հրաժարագինը 100 միլիոն եվրո է:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ  ֆուտբոլիստով հետաքրքրվում են «Յուվենտուս» և Դորտմունդի «Բորուսիան»:

«Ռեալը» ցանկանում է գնել «Վալենսիայի» 19-ամյա կիսապաշտպան Տորեսին