«Բարսելոնան» և «Ռեալը» 17 տարվա ընթացքում առաջին անգամ խաղն ավարտել են 0:0 հաշվով
19/12/2019 11:16

«Բարսելոնան» և «Ռեալը» 17 տարվա ընթացքում առաջին անգամ խաղն ավարտել են 0:0 հաշվով

Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի՝ «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ»  հանդիպումն ավարտվել է ոչ ոքի (0:0):

Էլ Կլասիկոյում զրոյական ոչ ոքի  առաջին անգամ գրանցվել է  17 տարվա ընթացքում. 2002-ի նոյեմբերին թիմերը միավորներ բաժանեցին նաև «Կամպ Նոուում»՝ առանց գոլեր խփելու:

«Բարսելոնան» և «Ռեալը» վաստակել են  36 միավոր և գլխավորել են աղյուսակը, լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ կատալոնացիներն ավելի բարձր են:

«Բարսելոնան» և «Ռեալը» 17 տարվա ընթացքում առաջին անգամ խաղն ավարտել են 0:0 հաշվով