Գիշերը անհայտ անձինք մտել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն
19/12/2019 12:14

Գիշերը անհայտ անձինք մտել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն

Գիշերը անհայտ անձը կամ անձինք մտել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն:

Թերթի լրագրող Նաիրա Հովհաննիսյանը Aysor.am-ին պատմեց, որ ամբողջ խմբագրությունը տակնուվրա է արված:

Aysor.am-ը քիչ անց ուղիղ միացմամբ մանրամասներ կհաղորդի դեպքի վերաբերյալ:

168.am-ը հիշեցնում է, որ «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանն օրերս կրկին հարցաքննվել էր Մարտի 1-ի գործով որոշ պաշտոնատար անձանց ցուցմունքները հրապարակելու թեմայով հարուցված քրեական գործի շրջանակում: ՀՔԾ-ն լրագրողից պահանջում է աղբյուր բացահայտել: Մեր տեղեկություններով՝ նաև գաղտնալսվել է լրագրողի հեռախոսն ու վերծանվել են հեռախոսազանգերը: