«Մանչեսթեր Սիթին» Արտետաին մինչև ամառ փոխարինող չի փնտրելու
20/12/2019 19:31

«Մանչեսթեր Սիթին» Արտետաին մինչև ամառ փոխարինող չի փնտրելու

«Մանչեսթեր Սիթին» չի պատրաստվում փոխարինող գտնել երկրորդ մարզիչ Միկել Արտետայի համար, որը մոտ է «Արսենալը» գլխավորելուն:

Մինչև մրցաշրջանի ավարտը իսպանացու գործառույթները կկատարի «Քաղաքացիների» գլխավոր մարզչի օգնական Ռոդոլֆո Բորելը, հայտնում է «The Athletic»-ը:

Բորելը «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի առաջին մարզիչն էր: 48-ամյա իսպանացին նաև օգնել է կատալոնացիների այնպիսի կիսապաշտպանների զարգացման հարցում, ինչպիսիք են Սեսկ Ֆաբրեգասը և Անդրես Ինյեստան:

«Մանչեսթեր Սիթին» Արտետաին մինչև ամառ փոխարինող չի փնտրելու