Արարատի մարզում կկառուցվի գյուղմթերքի շուկա. նախատեսվում է 4,5 միլիոն դոլարի ներդրում
20/12/2019 11:31

Արարատի մարզում կկառուցվի գյուղմթերքի շուկա. նախատեսվում է 4,5 միլիոն դոլարի ներդրում

Անցնող տարին Արարատի մարզի համար կարևորվում է շինարարական աշխատանքների մեծածավալ քանակով, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«2019 թվականի առաջնահերթ լուծում պահանջող 22 ծրագիր է եղել, որը կազմել է 413 միլիոն դրամ», - ասաց Գարիկ Սարգսյանը:

Մարզպետի խոսքով՝ մարզին ուղղվել է ոռոգման ու խմելու ջրագծերի համար առաջնահերթ լուծում պահանջող ծրագրեր, կառավարության ֆինանսավորմամբ բարեկարգվել է Սիս գյուղի ճանապարհը՝ 2,3 կիլոմետր, 4 մանկարպարտեզ է բացվել:

Նա ասաց, որ գյուղատնտեսության ոլորտում շատ լավ արդյունքներ են գրանցել, մասնավորապես, խաղողի մթերման ծավալները գրեթե կրկանկի ավելացել են:

«Ինտենսիվ այգիների մասով նույնպես ունենք ավելացում, դրանց չափը հասել է մոտ 78 հեկտարի», - ասաց նա:

Գարիկ Սարգսյանի խոսքով՝ 2020 թվականին մարզում կիրականացվեն մի շարք ծրագրեր: գործարարի կողմից, ինչպես տեղեկացրեց նա, նախատեսվում է մարզում կառուցել 11 հեկտար մակերեսով գյուղմթերքի մանրամեծածախ շուկա. նախատեսվում է 4.5 միլիոն դոլարի ներդրում:

Գարիկ Սարգսյանը գործարարներին կոչ արեց վերադառնալ հայրենիք ու բիզնես ծրագրերը կյանքի կոչել հայրենիքում:

«Մենք բոլոր մեր հայրենակիցներին ցանկացած հարցով պատրաստ ենք աջակցելու, օգնելու, նրանց ծրագրերը կառավարության դատին հանձնելու ու, եթե կարիք լինի, ինչ-ինչ արտոնություններից օգտվեն», - ասաց Արարատի մարզպետը:

Նա նշեց, որ երբ նշանակվել էր մարզպետ, Արտաշատի ԲԿ-ն ուներ մոտ 213 միլիոն դրամ կրեդիտորական պարտք, կատարվել է աուդիտ, և այժմ 213 միլիոն դրամ պարտքն ամբողջությամբ մարվել է:

Արարատի մարզում կկառուցվի գյուղմթերքի շուկա. նախատեսվում է 4,5 միլիոն դոլարի ներդրում