LIVE. ՀՖՖ-ում խոչընդոտում են լրագրողների աշխատանքը. Լուսանկարներ
23/12/2019 13:15

LIVE. ՀՖՖ-ում խոչընդոտում են լրագրողների աշխատանքը. Լուսանկարներ

ՀՖՖ-ում մեկնարկել է արտահերթ ժողովը, որի ժամանակ ընտրվելու են նոր նախագահ և գործկոմի անդամներ։ Մինչ ժողովի մեկնարկը, ՀՖՖ առաջին հարկում իրավիճակը թեժ էր, սակայն ֆեդերացիան Aysor.am-ի թղթակցին թույլ չտվեց ներքև իջնել ու հասկանալ՝ ինչումն է խնդիրը։

Մեզ հաջողվել է միայն մի քանի լուսանկար անել։

Նշենք, որ լրագրողների աշխատանքը խիստ սահմանափակված է ֆեդերացիայում։ Լրագրողները ժողովին հետևում են այլ սենյակից՝ մոնիտորով, սենյակից դուրս գալ չեն թողնում և լրագրողների համար ապահովված չէ ինտերնետ կապ։

LIVE. ՀՖՖ-ում խոչընդոտում են լրագրողների աշխատանքը. Լուսանկարներ