Հոնդուրասում 19 մարդ է մահացել բանտում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով
23/12/2019 14:01

Հոնդուրասում 19 մարդ է մահացել բանտում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով

Հոնդուրասի բանտերից մեկում կիրակի  տեղի է  ունեցել երկրորդ զանգվածային սպանությունը. բանտարկյալների բախման հետևանքով զոհվել է 19 մարդ, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:

«Այս կիրակի 19 բռնի մահվան դեպք է գրանցվել Պորվենիրի ուղղիչ կենտրոնում, երկրի կենտրոնական մասում գտնվող Ֆրանցիսկո Մորասանի դեպարտամենտում», - գրել է  Heraldo հրատարակությունը՝ հղում անելով անվտանգության աղբյուրին: