ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը բերման է ենթարկվել հարուցված քրգործի շրջանակում (Տեսանյութ)
24/12/2019 13:50

ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը բերման է ենթարկվել հարուցված քրգործի շրջանակում (Տեսանյութ)

Ոստիկանները քիչ առաջ բերման են ենթարկել ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին։ Այս մասին տեղեկացրել է ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը՝ հրապարակելով տեսանյութ, թե ինչպես են ոստիկանները ԵՊՀ-ից բերման ենթարկում Դավիթ Ափոյանին։

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց, որ Ափոյանը բերման է ենթարկվել հարուցված քրեական գործի շրջանակներում։

ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը բերման է ենթարկվել հարուցված քրգործի շրջանակում (Տեսանյութ)