Արմեն Թավադյանը ձերբակալվել է. ՀՔԾ
24/12/2019 18:31

Արմեն Թավադյանը ձերբակալվել է. ՀՔԾ

«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը ձերբակալվել է։ Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

«Նա կասկածյալի կարգավիճակ ունի», - ասաց Օհանջանյանը՝ հիշեցնելով, որ նույն գործով մեղադրանք է առաջադրվել նաև Վարուժան Մկրտչյանին։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանը ձերբակալվել էր դեկտեմբերի 21-ին։

Մկրտչյանի կողմից «Մարտի 1»-ի գործով տուժողներից մեկին կաշառք առաջարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

Արմեն Թավադյանը ձերբակալվել է. ՀՔԾ